ՀՀ-ն մնում է ՀԱՊԿ լիիրավ անդամ՝ պահպանելով բոլոր համապատասխան իրավունքներն ու պարտականությունները՝ դեկտեմբերի 11-ին հայտարարել է ՌԴ ԱԳՆ մամուլի խոսնակ Մարիա Զախարովան: «Մենք տեսել և շարունակում ենք տեսնել յուրօրինակ բանավոր լարախաղացություն Հայաստանի ղեկավարության և այդ երկրի որոշ ներկայացուցիչների կողմից։ Իրականում Հայաստանը մնում է լիիրավ անդամ։ Նա դուրս չի եկել ՀԱՊԿ-ից»,- շեշտել է նա:                
 

Երբ երկուսը միաբանվում են

Երբ երկուսը միաբանվում են
28.11.2025 | 21:59
Նոյեմբերի 29
Երբ երկու հոգի միաբանվեն...
Ե՛ս եմ Ճշմարտությունը:
Իմյուրաքանչյուր խոսքը ճշմարիտ է:
Իմ տված բոլոր խոստումները պիտի կատարվեն:
Ես ներկա եմ. «Երբ հավաքվեն Իմ անունով»:
Երբ կապվեն Ինձ հավատարմությամբ` Իմ կամքը կատարելու անմար եռանդով լցված:
Ես ներկա եմ իբրև ինքն իրեն հրավիրած հյուր:
Երբ Ես այդտեղ եմ, և ձեր խնդիրները Իմը դարձնելով` ձայնակցում եմ ձեր աղերսներին, ապա պարզ ու հասկանալի է, որ ձեր խնդրանքները կընդունվեն:
Բայց կարծում եմ, որ մարդիկ թերացել են ըմբռնել այն իրականությունը, որ կա այդ բառերի հետևում:
Երբ երկու հոգի միաբանված խնդրում են իմաստություն կամ անհրաժեշտ մի այլ բան` վստահ, որ իրենց խնդրանքը կկատարվի, ապա անշուշտ կկատարվի, եթե սահմանված է: Իսկ ահա, բոլորովին այլ իրողություն է, երբ երկու հոգի համաձայնում են աղոթել այդ խնդրանքի համար:
Դիտվել է՝ 920

Մեկնաբանություններ